Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Մեր այս ողորմելի վիճակն իրոք ողբերգություն է

Մեր այս ողորմելի վիճակն իրոք ողբերգություն է
07.02.2025 | 14:26

Տնային աշխատանք՝ 5, 7, թե 10 միլիոն բոլոր հայերին. գնացեք ու ամենքդ ձեզ համար մտածեք, թե ինչու տարածքով, ճակատագրով, հարևանների որակով Հայաստանին համադրելի մի երկրի առաջնորդին աշխարհի համար 1 կայսրության առաջնորդն այսպիսի ջերմ ընդունելության է արժանացնում և նույնիսկ խոստումներ տալիս, որ նրանց համար ԱՄՆ-ը կմաքրի ողջ Գազան և կտրամադրի նրանց։

Երբ նույն ընթացքում վերջերս էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկված մեր ժողովուրդն ունի մի ողորմելի Գիքոր, ով մեկ շաբաթ Վաշինգտոնում զվռնելուց հետո Թրամփի կողմից կազմակերպված ազգային աղոթքի նախաճաշին նույնիսկ չարժանացավ ու սոված, կողքից նստած դիտում էր, թե այլոք ինչպես են նախաճաշում, և նրա առավելագույն արդյունքը եղավ փոխնախագահի աշխատասենյակում ֆորմալ meet & greet -ի ժամանակ մտնել նրա թևատակն ու նկարվելը, ինչը Գիքորի ռեժիմը ներկայացնում է որպես լրջագույն ձեռքբերում։

Սա ես ամենևին ուրախությամբ չեմ արձանագրում։ Հակառակը՝ մեր այս ողորմելի վիճակն իրոք ողբերգություն է և նշան է առաջիկա գալիք ողբերգությունների։

Իրոք, գնացեք և ամենքդ առանձին-առանձին մտածեք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի դուրս գանք այս ողորմելի վիճակից։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 2567

Մեկնաբանություններ